Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 34,462-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 461-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել. 11 մարդ մահացել է կորոնավիրուսից, 4-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 631 դեպք կա, այլ պատճառով՝ 201։

Ապաքինվել է ևս 631 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 23,123 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,507 է։

Ընդհանուր առմամբ, 145,083 թեստ է արվել։