Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39 298-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրն ախտորոշման որոշ լաբորատորիաներ չեն աշխատել, ինչի պատճառով համեմատաբար քիչ թեստավորում է անցկացվել։
Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 768 դեպք կա, այլ պատճառով՝ 228։
Ապաքինվել է ևս 511 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 30 372 է։ Փաստացի բուժվողների թիվը 7930 է։
Ընդհանուր առմամբ, 168 164 թեստ է արվել։