Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1018 դեպք:
Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 895:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5497 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 249-ը: