Վրաստանի պատմության 11-րդ դասարանի դասագիրքը իր հայատյաց մեջբերմամբ դարձավ անսպասելի պատգամավորների համար, ովքեր ոչ կառավարական կազմակերպությունների բողոքների առիթով` դասագրքերում տեղ գտած բազմաթիվ սխալների վերաբերյալ` պահանջում էին կոնկրետ օրինակներ:
Ախալքալաքում տեղի ունեցավ հանդիպում պատգամավորների ու տեղեկան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի կազմակերպիչը բրիտանական Վեստմինստերական հանուն ժողովրդավարության հիմնադրամն էր: Հանդիպումը տեղի ուենացավ ոչ կառավարական «Բազմազգ Վրաստան» կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում:
Նշված հանդիպման թեման երկրամասի հայ բնակչության ինտեգրումն էր վրաց հասարակության մեջ: Հրավիրվածները խոսում էին երկար տարիներ Ջավախքի հայ բնակչության համար իրականացվող ծրագրերի հաջողությունների ու ձախողումների մասին, քննարկեցին վրաց լեզվի ուսուցման հարցը, ինչպես նաև վրացական միջավայրի բացակայության և պետական լեզուն սովորելու մոտիվացիան:
Թեժ քննարկումներ ընթացան ինչպես թերություններ պարունակող դասագրքերի, այնպես էլ այնտեղ ներկայացված թեմաների սխալ մատուցման վերաբերյալ: Պատգամավորների մշտական պահանջներին ցույց տալ կոնկրետ օրինակներ, քանի որ թերությունների մասին լսել են շատ, բայց չեն տեսել, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ցույց տվին կոնկրետ օրինակ, ինչպես նաև կազմակերպեցին ու գտան սխալներով դասագիրքը ու բերեցին այն հանդիպման վայր: Որպես հայատյաց դաստիարակության վառ օրինակ` հանդիպման մասնակիցները կարդացին 11-րդ դասարանի պատմության դասագրքից մեջբերում:
«Այժմ եկվոր հայը ավելի է թալանում մեզ, մեր տները: Հին օրերում մենք գոնե սրով ու վահանով պաշտպանվում էինք թշնամուց, իսկ ինչ անել հայի հետ, ում հետ չես պատերազմում: Իմ սիրելի, հասկացա թե ոչ ես` ինչն է քեզ ճնշում…»։
11-րդ դասարանի պատմության դասագրքի համաձայն նշված մեջբերումը վերաբերում է ճանաչված վրացի գրող Իլյա Ճավճավաձեին: Դասագրքի հեղինակներ են համարվում Պաատա Ռամիշվիլին, Նատա Ախմետելին, Դավիթ Սարթանիան, Գիորգի Չխիկվիշվիլին:
Ինչպես հայտնեցին ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, նշված մեջբերումը բնութագրում է երկրում տիրող տրամադրությունը, նման դասագրքերը դաստիարակում են սերունդներ և օգնում ձևավորելու բացասական կարծիք ու վերաբերմունք հայերի նկատմամբ Վրաստանում: Պատգամավորների մեղադրանքին թե ինչու ոչ կառավարական կազմակերպությունները չէին տեղեկացնում դասագրքերում տիրող իրավիճակի վերաբերյալ ավելի շուտ, նրանք պատասխանեցին, որ բազում անգամ տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ բարձրացրել էին նշված հիմնախնդիրը, այդ թվում նաև Կրթության ու գիտության նախարարությունում, բայց ապարդյուն: Իրեն հերթին պատգամավորները խոստացան, որ կզբաղվեն այդ հարցով:
«Խոսակցությունը գնում է այս պահին մեկ գրքի վերաբերյալ, թեև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ասացին, որ կտրամադրեն հիմնախնդրային դասագրքերի ցուցակը: Բնականաբար մենք հարցը կդնենք Կրթության նախարարության առաջ: Առաջին հերթին դպրոցական կրթությունը ամբողջությամբ և ամբողջապես պետք է սովորեցնի երեխաներին խաղաղության, հանդուրժող վերաբերմունքի բոլորի նկատմամբ, դրա համար էլ եթե կան որոշ պահեր, որոնք ի հայտ են բերում անհավասարակշռություն, նախընտրելի է խուսափել այդպիսի թեժ անկյուններից», – մեկնաբանեց Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը:
Քրիստինե Մարաբյան