Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում արդեն ավարտվել է, իսկ որոշ գյուղերում դեռ ընթացքի մեջ է փողոցային լույսերի տեղադրման աշխատանքները: Որոշներում էլ զուգահեռ ընթանում է էլեկտրոնային մրցույթի փաստաթղթերի ձևակերպումն ու գնահատումը։ Հատկանշական է, որ որոշ գյուղերում նոր անցկացված լուսավորությունն արդեն լույս չի տալիս: Լուսավորությունը միացնելուց մի քանի օր անց էլեկտրական լամպերը փչացել են:
Փողոցային լույսերի տեղադրման աշխատանքներ են իրականացվում հետևյալ գյուղերում՝ Զակ, Դավնիա, Էրինջա, Բավրա, Բեժանո, Բուզավեթ, Թոթխամ, Խուլգումո, Ազավրեթ, Բուռնաշեթ, Մուրջախեթ, Խորենիա, Ափնիա, Գոգաշեն, Պտենա, Չամդուրա, Սիրկվա, Օրջա և Մաջադիա։
Ախալքալաքի շրջանի գյուղերում լուսավորությունն իրականացնում է երեք ընկերություն՝ ՍՊԸ «Աքս մետալը», ՍՊԸ «Մեգոբրոբան» և անհատ ձեռներեց Սերգի Չոլախյանը:
Այն գյուղերուն, որտեղ հիմնականում աշխատել է ՍՊԸ «Աքս մետալը» լույսերը մի քանի օր անց այլևս չեն վառվում։
Օրինակ. Զակ գյուղում, որտեղ լուսավորույթան վրա ծախսվել է 8 711 լարի, մի քանի օր անց լույսերը փչացել են։ Խուլգումո գյուղում ևս լուսավորության վրա ծախսվել 13 326 լարի, սակայն 4 օր հետո լույսերն անջատվել են և մինչ հիմա չեն վառվում։ Նույն խնդիրն է նաև Ափնիա, Գոգաշեն, Պտենա գյուղերում, ինչպես նշում են նշված գյուղերի մասնագետները և ներկայացուցիչները, կոպիտ հաշվարկով գիշերային լուսավությունն իրենց գյուղերում աշխատել է 10 օր, որից հետո շարքից դուրս է եկել:
Չամդուրայում ծախսվեկ է 13 107 լարի,
Ափնիայում՝ 8 472 լարի,
Գոգաշենում՝ 10 049 լարի,
Պտենայում՝ 10 049 լարի,
Թոթխամում՝ 8 087 լարի,
Մաջադիայում՝ 13 103 լարի,
Բավրայում՝ 13 155 լարի,
Բեժանոյում՝ 11 768 լարի:
Մաջադիա գյուղում գիշերային լապտերներն լույս են տվել ընդամենը 4 օր: Քաղաքապետարանում գյուղի ներկայացուցիչը դիմել է աշխատանքներն իրականանցնող ընկերությանը, որի էլեկտրական լամպերը եկել փոխել են, սակայն մի քանի օր անց կրկին դրնաք փչացել են: Եվ չնայած արդեն ծախսված գումարին, գուղում լուսավորություն չկա:
Բավրա և ԲԵժանո գյուղերում միացրել են լուսավորությունը, համոզվել են, որ համակարգն աշխատում է և անմիջապես անջատել են: Այստեղ ծրագրում են հատուկ սարքավորում տեղադրել:
Ախալքալաքի շրջանի գյուղերում լուսավորության աշխատանքներն իրականացնող ընկերություն դիմած գյուղերի ներկայացուցիչներին պատասխանել են, որ էլեկտրամագնիտային կարգավորիչ չկա, այդ իսկ պատճառով էլ էլեկտրական լամպերը շուտ են փչանում, ինչի համար իրենք պատասխանատվություն չեն կրում։
JNEWS-ը գյուղերում լուսավորության աշխատանքներն իրականացնող ընկերությունից փորձեց ճշտել, թե ինչու առավելագույնը 10 օր անց էլեկտրական լամպերը շարքից դուրս են եկել:
«Մի քանի օր առաջ վառել էին լույսերը, գանցի ստուգել տվեցի և ասացին, որ լույսի խնդիրն է, որպեսզի շատ վնաս չկրեմ, կսպասեմ մինչև կարգավորեն հոսանքը, հետո նոր կմիացնեմ։ Այստեղ ուրիշ խնդիր չկա։ Ինչ վերաբերում է նրան, որ էլեկտրական լամպերը անորակ են, ապա այդպիսի բան չկա, ամեն ինչ ըստ ծրագրի է արված»,- ասաց ՍՊԸ «Աքս մետալը» ներկայացուցիչ Մինդիա Ցեցխլաձեն։
Հատկանշական է, որ նոր լուսավորված գյուղերից էլեկտրական լամպերը շարքից դուրս չեն եկել միայն՝ Օրջայում, Դավնիայում և Բուզավեթում:
Իսկ մյուս գյուղերում, որտեղ լուսավորության աշխատանքներն իրականացնում են այլ ընկերություններ՝ աշխատանքները դեռ ավարտված չեն։ Այդ գյուղերն են՝ Ազավրեթ, նախատեսված է 5 309 լարի, աշխատում է ՍՊԸ «Մեգոբրոբան», Սիրկվան, նախատեսված է 8307․70 լարի, Մուրջախեթ՝ 6825 լարի և Խորենիա՝ 13135 լարի, աշխատում է անհատ ձեռներեց Սերգի Չոլախյանը։
Գայանե Ակոջյան