Վրաստանում կես տարվա նթացքում հայտնաբերվել է 4121 բնական պաշտպանական իրավախախտում, որոնցից 224 փաստ ներառել է քրեական հանցանքի հատկանիշներ: Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը:
Խախտումները հայտնաբերվել են 2020 թվականի հունվարի 1-ից ներառյալ հունիսի 30-ը:
Փաստերի մեծ մասը բացահայտվել է շրջակա միջավայրի աղտոտման մասով` 1 002 խախտում: Ինչ վերաբերում է անտառային օրենսդրության խախտմանը, վեց ամսվա ընթացքում բացահայտվել է 942 փաստ, անտառային նյութերի ապօրինի արդյունահանում և տեղափոխում` 619 փաստ, սղոցման տեխնիկական կանոնակարգերի խախտում` 206, ձկնորսության և որսորդության խախտում` 290, ընդերքային օրենսդրության խախտում` 241, մթնոլորտային օդի օրենսդրության խախտում` 561, ջրային օրենսդրության խախտում` 75, հողային օրենսդրության խախտում` 59:
Վեց ամսվա ընթացքում բացահայտվել է նաև բնապահպանական այլ խախտումների 126 փաստ:
Աջարիայի և Գուրիայի շրջաններում հայտնաբերվել է 1 047 բնապահպանական խախտում: Կախեթիում` 824, Արևմտյան շրջվարչակազմի տարածքում` 813, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 376, Արևելյան շրջանային վարչակազմի տարածքում` 340, Քվեմո-Քարթլիում` 239, Սամցխե-Ջավախքում` 218 փաստ: Սև ծովում, Սև ծովի պաշտպանության կոնվենցիոն վարչությունը հայտնաբերել է 16 բնապահպանական զանցանք:
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա Վրաստանի մայրաքաղաքում վեց ամսվա ընթացքում բացահայտվել է 248 բնապահպանական իրավախախտում: Դրանցից տասը քրեական հանցագործության հատկանշաններ են պարունակել: