Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղում սկսվել են դպրոցի վերանորոգման ուղղությամբ տարվող վերականգնողական աշխատանքները: Դրա համար հատկացվել է 167 297.00 լարի:

Աբուլ գյուղի հանրային դպրոցում կկառուցվի զուգարան, հակասեպտիկ և նոր դասասենյակներ, ինչպես նաև ջրամատակարարման համակարգը:

1

Վերոնշյալ բոլոր աշխատանքների համար հատկացվել է 167,297.00 լարի: «Էներգոգզա» ընկերությունը տենդերը շահել է 137 000.00 լարիի չափով: Ըստ «Էներգոգզա»-ի ներկայացուցչի, աշխատանքները սկսվել են ավելի քան երկու շաբաթ առաջ: Ըստ նրա, եթե եղանակը թույլ տա, ապա երկու ամսից շինաշխատանքները կավարտվեն:

2

2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի 11 դպրոց: Այս դպրոցներում հիմնականում նախատեսված է սանհանգույցների կառուցում:

Բրատիսլավ Իգիթխանյան