Հուլիսի 6-ից հուլիսի 12-ը Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում անցկացվեց ֆուտբոլի հուշամրցաշար` նվիրված Սարգիս Հակոբյանի, Արմեն Հակոբյանի և Խորիկ Պողոսյանի հիշատակին: Առաջին տեղը գրավեց Արագվա գյուղի թիմը:

Մրցաշարին մասնակցեցին Ախալքալաքի, Բորժոմիի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ավելի քան 42 գյուղերի թիմեր:

1

Ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել էին Խանդո գյուղի երիտասարդները: Միջոցառման կազմակերպման ֆինանսական աջակցությունը ցուցաբերել էին այն գյուղացիները, որոնք ներկայումս բնակվում են Ռուսաստանում:

2

Պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց Արագվա գյուղի թիմը: Երկրորդ տեղը գրավեց Փոքր Գոնդուրա գյուղի թիմը: Երրորդ տեղը գրավեց Բալխո գյուղի թիմը:

3

Մրցաշարի ավարտին բոլոր ֆուտբոլիստները պարգևատրվեցին մեդալներով: Հաղթողները և մրցանակակիրները ստացան դրամական պարգևներ, որը կազմում է. առաջին տեղի համար՝ 500 դոլար, երկրորդ տեղի համար՝ 300 դոլար, երրորդ հորիզոնականի համար՝ 200 դոլար:

4

Ֆուտբոլիստներին ոգևորում էին ինչպես Խանդո, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչները:

Բրատիսլավ Իգիթխանյան