Գիշերվա ընթացքում Վրաստանում կորոնավարակի ևս 15 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Համապատասխանաբար, այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 385 դեպք է հաստատվել: Այդ թվում ապաքինվել է 84 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է:

Կարանտինում է գտնվում 4971 մարդ, իսկ 519 հոգի ստացիոնար հսկողության տակ: