Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ սեյսմիկ մոնիտորինգի ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Քարելիի շրջանում: Ցնցումների ուժգնությունը 4,5 բալ է եղել:
Ըստ Քարելիի մունիցիպալիտետի քաղաքապետ Զազա Գուլիաշվիլիի` երկրաշարժը վնաս չի առաջացրել:
«Քարելիի մունիցիպալիտետի ողջ տարածքում բավականին ուժեղ ցնցումներ են զգացվել, ըստ սեյսմոլոգների, դրանց հզորությունը 4,5 բալ է կազմել: Էպիկենտրոնը գտնվել է Քարելիի շրջանում, ավելի կոնկրետ` Ձամայի կիրճում: Երկրաշարժը վնաս չի առաջացրել», – նշել է Զազա Գուլիաշվիլին:
Ուժեղ ցնցումներ են զգացվել նաև Գորիի մունիցիպալիտետի տարածքում: