Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրիի հանդիպումը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանն անդրադարձել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությանը, հետագա հեռանկարներին, գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին:

Handipum2

Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, դեպարտամենտի ղեկավար Նաիրի Մարգարյանը:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի Դեսպանության Ֆեյսբուքյան էջը

Լուսանկարները՝ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պաշտոնական կայքէջից