Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացնում է, որ Վրաստանի տարածքում շոգը կպահպանվի մինչ հուլիսի 5-ը:
Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 40-43 աստիճանի, իսկ Արևմտյան Վրաստանում` 30-35 աստիճանի: Թբիլիսիում առաջիկա օրերին սպասվում է 38-40 աստիճան շոգ:
Հուլիսի 5-ից ջերմաստիճանը կընկնի` Վրաստանի ողջ տարածքում օթերևութաբանները կանխատեսում են անկայուն եղանակ:
Մինչև հիմա մասնագետները խորհուրդ չեն տալիս երկար ժամանակ մնալ արևի տակ և բարձր ջերմաստիճանների ժամանակ մնալ զով տեղում: Մասնագետների կողմից առաջարկվող օդի ջերմաստճանը ցերեկը չպետք է գերազանցի 32 աստիճանը, իսկ գիշերը` 24 աստիճանը: