Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 489-ով՝ հասնելով 31392-ի։

Առողջացել է ևս 710 մարդ, ընդհանուր՝ 19419: Արձանագրվել է մահվան 13 դեպք, ընդհանուր՝ 559: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 180 մարդ։

Փաստացի բուժում է ստանում 11234 քաղաքացի: Երեկ արվել է 1888 թեստավորում, մինչև այժմ՝ 133104: