Մայիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 409-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 4 649:
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 416 դեպք կա, այլ պատճառով՝ 1 079։
Ապաքինվել է ևս 308 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 212 265 է։
Մայիսի 26-ին կատարվել է 3 503 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 072 615 թեստ է արվել: