Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունում, փոխադրամիջոցների հին համարանիշների փոփոխման ժամկետը, օրենսդրական փոփոխության հիման վրա երկարաձգվել է մինչև` 2021 թվականի մարտի 31-ը:
Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ի սպասարկման գործակալությունը:
«Սպասարկման գործակալության գրանցման տարածքում, տրանսպորտային միջոցների հին համարանիշները փոխել ցանկացող քաղաքացիների թվի ավելացումը և նոր կորոնավարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով ընդունվել է փոփոխություն, որը նկատի ունի ցանկացած տիպի մեխանիկական փոխադրամիջոցի հին նմուշի համարանիշների փոփոխման ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի մարտի 31-ը: Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը ծառայություններ իրականացնելիս լիովին հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները»,- նշված է ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տեղեկության մեջ:
Գործակալությունը քաղաքացիներին կոչ է անում, ծառայություններ ստանալու համար ներկայանալ բժշկական դիմակով։