«Ջորջիան Աիրվեյս»-ը սկսում է Եվրո 2024-ի հատուկ ուղիղ չվերթների ավիատոմսերի վաճառքը։ Ընկերությունից հայտնել են, որ տոմսերի վաճառքը կսկսվի ժամը 13:00-ից, իսկ տոմսերի արժեքը՝ 295 եվրոյից։

«Ուղիղ թռիչքները կիրականացվեն հետևյալ չվացուցակով. Թբիլիսիից Դորտմունդ հունիսի 17-ին (հունիսի 19-ին Դորտմունդից Թբիլիսի). Թբիլիսիից Համբուրգ հունիսի 21-ին (Համբուրգից Թբիլիսի հունիսի 23-ին). Հունիսի 25-ին Թբիլիսիից Դյուսելդորֆ (հունիսի 27-ին Դյուսելդորֆից Թբիլիսի):

Ուղիղ չվերթերը կիրականացվեն ուղևորների համար խաղերին ներկա գտնվելու հարմար ժամերին։ Ավիատոմսերը հասանելի կլինեն ավիաընկերության կայքում, վաճառքի գրասենյակներում և գործընկեր գործակալություններում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հատուկ չվերթերի ավիատոմսերը հետ չեն վերադարձվում: Եկեք միասին երկրպագենք ազգային թիմին»,- նշված է «Ջորջիան Աիրվեյս»-ի հաղորդագրության մեջ։