Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է, թե ինչպես են դպրոցի աշակերտները ստանալու ատեստատ:
Ինչպես հայտարարում են նախարարությունում, աշակերտն ատեստատ ստանալու համար պետք է բոլոր առարկաներից ունենա դրական գնահատական, հինգ կամ ավել միավոր:
«2018-2019 կրթական տարուց, պետության կողմից կազմակերպվող դպրոցի ավարտական քննությունները 11-րդ և 12-րդ դասարանցիների համար վերացվել են:
Աշակերտները, որոնք կտրվել են քննությունների ժամանակ այնուամենայնիվ կստանան ատեստատ, եթե բոլոր առարկաներից ունեն դրական գանահատականներ, հինգ կամ ավել միավոր:
Դասարանը հաղթահարելու կամ բացակայությունների էքստեռն քննությունների հաջող հանձնելու դեպքում, աշակերտներին հնարավորություն է տրվում վերցնել ատեստատ, եթե բոլոր առարկաներից ունեն դրական գնահատական:
Ատեստատները տրամադրելու է ծառայությունների զարգացման գործակալությունը, օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: Նշվածի վերաբերյալ լրատվությունը տարածվելու է ավելի ուշ:
Դպրոցն ավարտած երիտասարդներին, որոնք կստանանն ատեստատ, իրավունք է տրվում գրանցվել՝ մասնագիտացված կամ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, ինչպես 2019 թվականին, այնպես էլ հաջորդ տարիներին», – ասված է հայտարարության մեջ: