Ջիվանու թաղամասը եւ թիվ 1 նախկին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջի վիճակը օրեցօր վատթարանում է: 2019 թ. բյուջեում կամրջի վերականգնում նախատեսված չէ:

Կամրջի վրա գարնանը որոշ տեղեր առաջացած անցքերը փակվում են պարզապես քարեր դնելով: Կամրջի վիճակն ավելի վատթարացավ այս վերջին երկարատեւ հորդառատ անձրեւներից հետո: Առջևում դեռ աշունն ու ձմեռն են: Որոշ տեղեր, իրար հաջորդող, տախտակները միանգամից փտել են, եւ միշտ վտանգ կա, որ հետիոտների անցնելու ընթացքում նոր անցք կառաջանա:

mostt

jnews- ը բազմիցս գրել է հետիոտնային կամրջի վթարային վիճակի մասին:

Զինվորական ավանի կամուրջը հիմնովին չի վերանորոգվի

«Կամրջից այն կողմ» ապրող մարդիկ բողոքում են կամրջի վատ վիճակից

Ախալքալաքի հետիոտնային կամուրջը կրկին անցքեր ունի

Կամուրջ, որի վրայով վտանգավոր է քայլել

Վերանորոգված կամուրջը նորից ենթակա է նորոգման

Կամրջի սանիտարական վիճակը նույնպես վատ է, այն չի մաքրվում, կեղտը մնում է եզրերին՝ խողովակների եւ փտած տախտակների տակ, որոնց միջեւ բույսեր են աճում:

Անցորդներն ամեն անգամ չեն դադարում իշխանությունների անտարբերության դեմ բողոքելուց: Քաղաքապետարանից մեզ որոշ ժամանակ առաջ ասել էին, որ այս տարի կամրջի վերանորոգում նախատեսված չէ:

Շուշան Շիրինյան