Նախկին զինվորական ավանը քաղաքին կապող կամրջի վիճակը օրեցօր վատթարանում է, ինչպես անվտանգության, այնպես էլ սանիտարական տեսանկյունից:

Կամրջի վթարային դրության մասին Jnews-ը բազմիցս գրել է: Օրեցօր կամրջի վիճակը վատթարանում է: Կամրջի վրա չորս տեղ անփույթ ամրացված են խոշոր տախտակներ: Որոշ տեղերում կամրջի տախտակներն ուղղակի դուրս են ցցվել, որը բավականին դժվարացնում է հետիոտների տեղաշարժը: Մոտ 6 տեղում փայտյա ծածկը փտած է եւ ցանկացած պահի կարող է փլուզվել, ու կարող են բացվել խոշոր անցքեր: Քայլելու ժամանակ տախտակները շարժվում են, մանկական սայլակներով ընդհանրապես հնարավոր չէ տեղաշարժվել:

 most1

«Անհնար է քայլել կամրջի վրայով, տախտակները փտած են, վախենում ենք, որ հանկարած կկոտրվեն: Ես կամրջի վրայով լարված եմ անցում, շրջանցելով ամեն մի տախտակ: Միթե ոչ ոք չի տեսնում թե ինչ է կատարվում, պարտադիր պետք է բողոքենք, որ իրավասու մարդիկ հասկանան, ինչի համար են նրանք աշխատում », – ասաց անցորդներից մեկը:

«Իմ կրունկները խրվել էին կամրջի փայտերի ճեղքերում, եւ քիչ էր մնում թե ես ընկնեյի: Մի տարի է ասում ենք, որ կամրջի վիճակը վատ է», – դժգոհում է մյուսը:

«Ես չեմ հասկանում, թե ինչ է անհրաժեշտ անել, որ ղեկավարությունը նորմալ աշխատի, սանիտարական տեսանկյունից վիճակը վատ է, ջրի խողովակների տակ արդեն կանաչ է աճում, և ընդհանրապես կամուրջը կեղտոտ է եւ ավազոտ», – դժգոհում է մյուսը:

Անցորդներն արագ արձագանքելով անցնում էին: Նրանք տեսնելով, որ նկարում ենք կամուրջը մոտենում էին որպեսզի արտահայտվեն:

Քաղաքապետարանը 2019-ը թվականին կամրջի վերանորոգում չի նախատեսում:

Զինվորական ավանի կամուրջը հիմնովին չի վերանորոգվի:

Ախալքալաքի հետիոտնային կամուրջը կրկին անցքեր ունի:

Շուշան Շիրինյան