Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Վրաստանում օրինական մնալու ժամկետները երկարացվել են ևս մեկ ամսով: Համապատասխան փոփոխությունները կատարվել են Վրաստանի կառավարության 2020 թվականի հունվարի 28-ի որոշման մեջ:
Դրույթները վերաբերում են այն անձանց, ովքեր օրինականորեն գտնվում էին Վրաստանում՝ 2020 թվականի մարտի 14-ի դրությամբ: Այն դեպքում, եթե մինչ այժմ նրանք չեն կարողացել լքել երկիրը մի շարք պատճառներով, նրանց գտնվելու ժամկետը կերկարաձգվի մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:
Նման պատճառներ են հանդիսանում դեպքերը, երբ՝
· այն պետությունը, որի քաղաքացին մտնում է բարձր ռիսկային գոտում,
· եթե սահմանի հատումը սահմանափակված է համապատասխան պետության կողմից,
· եթե առողջական պատճառներով անձը գտնվում է հիվանդանոցում, կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ,
· եթե անձը չի կարող ժամանակին լքել երկիրը ավիաչվերթների չեղարկման պատճառով:
Այս անձանց չեն վերաբերի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված դրույթները, եթե նրանք տրամադրեն փաստաթղթեր, որոնք հաստատում են, թե ինչու են նրանք ստիպված մնալ երկրում:
Միևնույն ժամանակ, կառավարության որոշման մեջ նշվում է, որ այդ անձանց մնալը Վրաստանում չի կարողանա հիմք հանդիսանալ բնակության թույլտվություն ստանալու համար:
Մարտի 21-ին կորոնավիրուսի տարածման պատճառով մեկ ամիս արտակարգ դրություն էր հայտարարվել ամբողջ Վրաստանում: Երկիրն ամբողջությամբ դադարեցրել է օդային հաղորդակցությունը և փակել իր սահմաններն օտարերկրացիների համար:
Վրաստանում ԱԴ ռեժիմը դադարել էր գործել մայիսի 23-ին, սակայն երկրի սահմանները մնում են փակ, իսկ կանոնավոր միջազգային ավիաչվերթների վերսկսումը հետաձգվել է մինչև հուլիսի վերջ:
Հուլիսի 1-ից ակնկալվում է, որ Վրաստան մուտք գործելու դեպքում դյուրացված կանոնակարգեր կկիրառվեն օտարերկրյա քաղաքացիների որոշակի կատեգորիաների համար, օրինակ՝ գործարարների և ուսանողների համար: