Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գիորգի Ծոծկոլաուրին և փախստականների գործակալության տնօրեն Բեսարիոն Սիմոնիշվիլին հանդիպում են ունեցել շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հանդիպման հիմնական թեման աննախադեպ մասշտաբով տեղահանված ընտանիքների քառամյա վերաբնակեցման ծրագիրն է եղել:
2021-2024 թվականներին Թբիլիսիում, ինչպես նաև շրջաններում՝ Զուգդիդիում, Քութայիսում և Ռուսթավիում, տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար ընդհանուր առմամբ կկառուցվի 8 000 բնակարան, որի համար բյուջեից կհատկացվի 709 800 000 լարի:
Աշխատաժողովին շինարարության ոլորտի ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել նախագծի իրականացման ժամկետների, բյուջեի և գտնվելու վայրի վերաբերյալ:
Փախստական ընտանիքներին կտրամադրվեն գերժամանակակից բնակարաններ: