Այն բանից հետո երբ Աջարիայի հանրային հեռարձակողի աշխատակցի մոտ հաստատվեց կորոնավիրուս, Բաթումիի հեռուստաընկերությունը փակվեց:
Կորոնավիրուսի դեպքի պատճառով, անվտանգությունից ելնելով Աջարիայի հանրային հեռարձակողի եթերում ժամանակավորապես կիրականացվի Վրաստանի առաջին ալիքի եթերի հեռարձակումը:
Ղեկավարության որոշմամբ, այն փակ կմնա քանի դեռ պաշտպանված չի ինչպես աշխատակիցների, այնպես էլ ռեսպոնդենտների անվտանգությունը և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից չի տրվի համապատասխան հանձնարարականներ:
Սեպտեմբերի 4-ին Աջարիայի հանրային հեռարձակողի աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Ամեն օր նա շփվել է հեռուստաընկերության բոլոր աշխատակիցների հետ: Հեռուստաընկերությունում աշխատում են մոտ 300 մարդ: