Նինոծմինդա-Հայաստան միջպետական ճանապարհով երթևեկությունն այս պահի դրությամբ միակողմանի բաց է, սակայն մեքենաների կուտակումների պատճառով հայ-վրացական սահմանին հերթ է գոյացել:
Նինոծմինդա-Հայաստան տանող ճանապարհով երթևեկությունն արգելվում է
Վաղ առավոտից մեքենաների կուտակումներ էին Նինոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին, որովհետև ձնաբքի պատճառով արգելվում էր երթևեկությունը:
Վարորդներից մեկը Jnews-ի հետ հեռախոսազրույցում նշեց. «Ճանապարհը միակողմանի բաց է, սակայն մեծ կուտակումներ են սահմանին: Առավոտյան ժամը 6-ից մինչև հիմա ճանապարհին ենք»:
Ներկայումս ձնաբուքը հանդարտվել է, սակայն տեսանելիությունը վատ է: Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Այս պահի դրությամբ Նինոծմինդա – Հայաստան տանող ճանապարհը գործում է սահմանափակումներով, և երթևեկությունը իրականացվում է միայն ձյուն մաքրող տեխնիկայի օգնությամբ և ուղեկցությամբ:
Նշենք, որ վատ տեսանելիության եւ ձնաբքի հետեւանքով առավոտից փակ էր Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը:
Լուսանկարը և տեսանյութը՝ nor.ge-ի