Վրաստանում արգելք է մտցվում աջ ղեկով մեքենաների գրանցման համար: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին:
Ըստ նրա, երեկ ԶԼՄ-ներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ աջ ղեկով տրանսպորտային միջոցների համար սահմանվել է լրացուցիչ հարկ, և արգելվում է աջ ղեկով մեքենայի երթևեկությունը, որը բացարձակ սուտ է:
«Ոչ մի այդպիսի բան չի նախատեսվում: Սեփականատերերն արդեն գրանցված աջ ղեկով մեքենաներով տրանսպորտային միջոցների կամ ղեկի տեղափոխություն կատարած տրանսպորտային միջոցների, կարող են մինչև կյանքի վերջ օգտագործել այդ մեքենաները, մենք նրանց չենք անդրադառնում: Սակայն այն օրվանից հետո, երբ մենք կսահմանենք ժամկետ, այդպիսի մեքենաների գրանցումը կլինի արգելված: Արգելվում է գրանցումը, այլ ոչ թե աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը, տարանցումը և վերաարտահանումը:
Վրաստանում շատ նորաձև է վաճառել ապամոնտաժված ավտոմեքենաների մասերը, նման մեքենաների ներմուծման դեպքում սեփականատերը կարող է քանդել դրանք, քանի որ դրանք չեն անցնի գրանցում»,- ասել է Մգեբրիշվիլին:
Էդիտա Բադասյան