Ուլտրա-պահպանողական և ծայրահեղական շարժումներից հոմոֆոբները, որոնք հայտարարում էին, որ Ռուսթավելի պողոտայում թույլ չեն տա անցկացնել երթն՝ ի պաշտպանություն ԼԳԲՏՔ+ համայնքի, անսպասելիորեն հարձակվել են ընդդիմության կողմնակիցներին պատկանող վրանների վրա, որոնք խորհրդարանի շենքի մոտ տեղադրված են արդեն մի քանի ամիս է:
Դա տեղի էր ունեցել առավոտյան ժամը 11-ին, այն բանից հետո, երբ ծայրահեղ-ազգայնական խմբերի ներկայացուցիչները «Ապրիլի 9-ի զբոսայգուց» ուղղվել էին դեպի խորհրդարան:
«Tbilisi Pride» հակառակորդները կտրուկ ագրեսիվ են վերաբերում լրագրողներին: Նրանք թույլ չեն տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին աշխատել հանրահավաքի համար և շշեր ու փայտեր են նետել լրագրողների վրա: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:
Տեղում մոբիլիզացված ոստիկանները դեպքի վայրից լրագրողներին հեռացրել են:
Մինչդեռ, հոմոֆոբները շարունակում են մնալ Ռուսթավելիի պողոտայում և վանկարկում, որ իրենք թույլ չեն տա ԼԳԲՏՔ+ ակտիվիստներին այնտեղ հանրահավաքներ անցկացնել: