Հունիսի 17-ից հունիսի 21-ը, Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում կայացավ ֆուտբոլային մրցաշար: 28 թիմերից առաջին տեղը գրավեց Իխտիլա գյուղի թիմը:

Ֆուտբոլային մրցաշարին, որը կազմակերպել էին Մեծ Սամսար գյուղի երիտասարդները, որին մասնակցում էր Ախալքալաքի 27 գյուղերի թիմեր և Բորժոմիի մոինիցիպալիտետից՝ 1 թիմ:

Եզրափակչում խաղացին Իխտիլա և Բեժանո գյուղերի թիմերը: Հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով:

2

Պատվավոր առաջին տեղը գրավեց Իխտիլա գյուղի թիմը:

1

Երկրորդ տեղը գրավեց Բեժանոն:

3

Երրորդ տեղը զբաղեցրեց Զակ գյուղի թիմը: Մրցաշարից հետո թիմերը պարգևատրվեցին գավաթներով: