Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո, կվերացվեն մասնավոր ավտոմեքենաներում ոչ ավելի, քան երեք մարդու տեղափոխման սահմանափակումները: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Սակայն, սահմանափակումը կգործի տաքսիների համար:
Արտակարգ իրավիճակների պայմաններում Վրաստանի բնակիչներին չէր թույլատրվում երեք մարդուց ավելի գնտվել մեքենայում, որոնցից երկուսը պետք է նստած լինեին հետևի նստատեղին: Ըստ Գախարիայի, մայիսի 22-ից հետո այս սահմանափակումը կկիրառվի միայն տաքսիների դեպքում:
«Հայտնի սահմանափակումները մեկ մեքենայում երեք հոգու նկատմամբ վերաբերում են միայն տաքսիներին: Այն կդադարեցվի բոլոր մյուս տրանսպորտային միջոցների համար», – ասել վարչապետը:
Հաշվի առնելով համաճարակաբանական բարենպաստ իրավիճակը, Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Արտակարգ դրության մի շարք սահմանափակումներ, ներառյալ պարետային ժամը, գործում է մինչև մայիսի 22-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրային առողջության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, ըստ որի, անհրաժեշտության դեպքում, կառավարությունը կկարողանա սահմանափակումներ կիրառել երկրում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու: Ենթադրվում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսված նորմերը ժամանակավոր են, և այդ դրույթները ուժի մեջ կլինեն Վրաստանում մինչև հուլիսի 15-ը: