Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի կայացած նիստում՝ երրորդ, վերջնական լսումներով ընդունեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նոր կանոնակարգը, որի համաձայն, խորհրդարանի նստավայրը կլինի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում:
Քութաիսիից Թբիլիսի խորհրդարանի վերադարձի համար, որը Ռուսթավելիի պողոտայի հին շենքում կշարունակի աշխատել գարնանային նստաշրջանից ի վեր՝ կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 2-ը:
Խորհրդարանական նիստը անցկացնել այլ վայրում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մայրաքաղաքում օրենսդիր մարմնի շենքը չգործեի որեւէ պատճառով:
Երկար տարիներ Վրաստանի խորհրդարանի նստավայրը Թբիլիսիում է եղել, բայց 2012 թ. աշնանը, համաձայն 2011 թ. ընդունված Սահմանադրության («Միասնական ազգային շարժման» կառավարման օրոք) մեջ կատարված փոփոխության, երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխվեց Քութաիսի՝ նոր շենք, որի կառուցման համար իշխանությունները ծախսեցին 340 միլիոն լարի (մոտավորապես 205 միլիոն դոլար, այն ժամանակվա փոխարժեքով):
«Վրացական երազանք» խմբակցությունը, որը իշխանության եկավ 2012թ.-ին, պնդում էր, որ խորհրդարանը վերադառնա Թբիլիսի, սակայն բավականաչափ ձայներ չուներ՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար:
Ինչ վերաբերում է Քութաիսիում գտնվող խորհրդարանի շենքին, ապա այնտեղ նախատեսվում է տեղակայել Արեւմտյան Վրաստանի տարածաշրջանային ոստիկանության կենտրոնը, որտեղ քաղաքացիներին կմատուցվի ոստիկանական տարբեր ծառայություններ` մինչեւ 50 ծառայություն, Թբիլիսիում գործով միասնական ծառայությունների կենտրոնի նույն սկզբունքով: