Հայաստանում հունիսի 15-ի առավոտյան դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17 064-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 397-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որից 16-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 285 դեպք կա, այլ պատճառով՝ 94։
Ապաքինվել է ևս 62 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6276 է։
Փաստացի բուժվողների թիվը 10 409 է։
Ընդհանուր առմամբ՝ անցկացվել է 83 600 թեստ։