Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 526 մարդ, մահացել է 6 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 288 755, այստեղից ապաքինվել է 277 829 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 883:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 685 փորձարկում, այդ թվում 7 795-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 890-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.62% է, վերջին 14 օրվանը՝ 2.31%, վերջին 7 օրվանը՝ 2.51%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 188 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 422 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 295 անձ: