Եվրահանձնաժողովը անվանում է այն պայմանները, որոնք պետք է բավարարեն երրորդ երկրները, այդ թվում՝ Վրաստանը, որոնց քաղաքացիները ցանկանում են մեկնել Շենգենյան գոտի:

Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն, Շենգենյան գոտու բացումը ԵՄ-ի կազմում չգտնվող երկրների քաղաքացիների համար կսկսվի հուլիսի 1-ից, և գործընթացը կանցկացվի փուլ առ փուլ:

Ինչպես նշել են հանձնաժողովից, այս կամ այն երկրում անպայման գնահատվելու է համաճարակաբանական իրավիճակը և երկրի առողջապահական համակարգի պատրաստվածությունը նոր կորոնավիրուսների դեմ պայքարում:

«Մեկ այլ չափանիշ է նաև Եվրամիության քաղաքացիների համար սահմանների բացումը, այսինքն` եթե մենք բացենք սահմանները, մենք նաև ակնկալում ենք, որ սահմանները կբացվեն մեր երկրների քաղաքացիների համար էլ: Սա վերաբերում է Շենգենյան գոտում գտնվող բոլոր երկրներին», – հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:

Այս փուլում նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ԵՄ-ի կազմում չգտնվող երկրների քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Շենգենյան գոտի, այդ թվում` Վրաստանի քաղաքացիներին: