Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի նորոգվելիք 11 դպրոցից, 9 դպրոցի նորոգման աշխատանքների տենդերներն արդեն հայտարարվել են:
Հունիսի 2-ին Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել է վեց դպրոցների վերանորոգման աշխատանքների տենդերները: Ավելի վաղ՝ մարտի 13-ին, հայտարարվել էր չորս դպրոցների վերանորոգման աշխատանքների տենդերները, բայց դրանցից մեկի՝ Աբուլ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքների տենդերը դադարեցվել էր և կրկին հայտարարվել է հունիսի 2-ին:
Հունիսի 2-ին հայտարարվել են հետևյալ գյուղերի դպրոցների վերանորոգման տենդերները.
– Աբուլ 167 297 լարի,
– Խանդո 138 977 լարի,
– Գոգաշեն 91 741 լարի,
– Խավեթ 109 114 լարի,
– Արագվա 85 769 լարի,
– Գոման 167 297 լարի։
Նախկինում հայտարարվել էր Կարծախի դպրոցի վերանորոգման տենդերը, որի համար հատկացվել էր 189 693 լարի, մրցույթը 176 000 լարիի չափով շահել է գործարար Լևոն Քերոփյանը:
Կաջոյի դպրոցը 43 700 լարիով կվերանորոգի ձեռնարկատեր Վարդ Մկոյանը:
Բուռնաշեթ գյուղի դպրոցը 57 799 լարիով կվերանորոգի ՍՊԸ «Մեգոբրոբա 5» ընկերությունը:
Այս դպրոցներում հիմնականում կկառուցեն սանհանգույցներ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի 10 դպրոց։
Փոփոխություններ վերանորոգվող դպրոցների ցանկում
Դպրոցների վերանորոգման աշխատանքների տենդերներն արդեն սկսել են հայտարարել