Այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության վարչակազմում՝ վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ տնտեսական խորհրդի նիստում, տեղի է ունեցել 2020 թվականի բյուջեի փոփոխությունների նախագծի շնորհանդեսը:
Ինչպես նշվել է շնորհանդեսին, 2020 թվականի բյուջեն ներառում է լրացուցիչ ռեսուրսներ (առանց հաշվի առնելու ակնկալվող եկամուտների 1,8 միլիարդ լարին)՝ 3,4 միլիարդ լարի գումարի չափով և ներառում է ներկայումս կառավարության հակաճգնաժամային ծրագրի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները՝ ընթացիկ ֆինանսական տարում, այդ թվում.
. աշխատավարձը կորցրած վարձու աշխատողների համար վեց ամսվա կտրվածքով 200 լարի օգնության տրամադրում` 450 միլիոն լարի,
. եկամտահարկի իջեցում աշխատատեղերը պահպանելու նպատակով` 250.0 միլիոն լարի,
. մեկանգամյա օգնություն ինքնազբաղված անձանց` 300 լարիի չափով` 75 միլիոն լարի,
. բնակչության կոմունալ ծախսերի սուբսիդավորում՝՝ 170 միլիոն լարի,
. 65-100 հազար սոցիալական վարկանիշային միավոր ունեցող ընտանիքներին (ըստ ընտանիքի անդամների թվաքանակի) 6 ամսվա համար` 48.0 միլիոն լարի,
. օգնություն՝ 100 լարիի չափով, 6 ամսվա կտրվածքով, մինչև 100 հազար միավոր սոցիալական վարկանիշ ունեցող բազմազավակ ընտանիքների համար՝ մինչև 13.0 միլիոն լարի,
. սահմանափակ կարողություն ունեցող անձանց և երեխաների համար 6 ամսվա ընթացքում 100 լարի չափով օգնություն՝ 24.0 միլիոն լարի,
. մոբիլիզացված գումարը StopCoV ֆոնդի հաշվին` 133,5 միլիոն լարի,
. կարանտինային տարածքներում և չվերթների ծառայությունների սուբսիդավորման համար `45.0 միլիոն լարի,
. վիրուսի կանխարգելման և տարածման ու առողջության պահպանման ծախսերի համար` 285 միլիոն լարի,
. առողջապահական համակարգի ենթակառուցվածքների պատրաստվածությունը բարելավելու համար` 60 միլիոն լարի,
. վարկային երաշխավորման սխեմայի ֆինանսավորման համար`330 միլիոն լարի,
. հյուրանոցային տոկոսների վճարման սուբսիդավորման համար` 70.0 միլիոն լարի,
. տուրիստական օբյեկտների համար գույքահարկից ազատում` 45.0 միլիոն լարի,
. փոքր դրամաշնորհների տրամադրման համար` 20.0 միլիոն լարի,
. շինարարության ոլորտի աջակցություն (ներառյալ հարկադրաբար տեղահանվածների համար տների ձեռքբերման աճ)՝ 40.0 միլիոն լարի,
. գյուղատնտեսության ոլորտի խթանում` 139.0 մլն լարի,
. ԱԱՀ լրացուցիչ փոխհատուցում` 600 միլիոն լարի,
. կոմերցիոն բանկերի համար երկարաժամկետ լիկվիդայնության ստեղծման համար` 600 միլիոն լարի: