Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կլինի Վրաստանում:
Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին:
Հիշեցնենք՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով հենց Վրաստան էր եկել, ինչից հետո 2019 թ․ հունվարի 15-ին տեղի է ունեցել նաև ոչ պաշտոնական հանդիպում Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ Մարնեուլիի շրջանի հայաբնակ Բոլնիսի գյուղում: