Տուշեթիի լեռներում ձյուն է տեղացել, օդի ջերմաստիճանը իջել է մինչև մինուս երկու աստիճան:
Ավտոմոբիլային միակ ճանապարհն անցնում է Աբանոյի լեռնանցքով, որը միացնում է այս շրջանը Կախեթի շրջանի բնակեցված հովիտներով: Լեռնանցքը գտնվում է ծովի մակարդակից 2850 մ բարձրության վրա:
Օդերևութաբանների տվյալների համաձայն, վաղվանից Արևմտյան Վրաստանում, ինչպես նաև Տուշեթիում եղանակը կտաքանա, իսկ սեպտեմբերի 12-ից կպարզվի:
Առաջին ձյունը Վրաստանում տեղացել էր օգոստոսի 25-ին Կազբեգի շրջանում:
Վերջին շրջանում եղանակը միանգամից ցրտել էր Թբիլիսիում, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը +17 աստիճանը չի գերազանցում:
Օդերևութաբանները խոստանում են, որ ուրբաթ, սեպտեմբերի 13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25 աստիճան: Այս ջերմաստիճանը կպահպանվի մինչև սեպտեմբերի 24-ը: