«Airbaltic» ավիաընկերությունը բլոգում հոդված է հրապարակել ամառային տուրիստական սեզոնի մեկնարկի մասին, որում առաջարկում է սեզոնի լավագույն ուղղությունները: ԵՄ անդամ պետություններից բացի, Վրաստանը նույնպես ընդգրկվել է «Airbaltic»-ի ցանկում։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարությունը՝ ֆեյսբուքյան իր էջում:
«Շատ հեշտ է սիրահարվել այս երկրին, որտող կարելի է այցելել հուլիսի 1-ից: Այցելեք Վրաստանի կառավարության կայքէջ, որտեղ ներկայացված են զբոսաշրջիկների համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ կապված ճանապարհորդությունների սահմանափակումների հետ», – ասվում է հոդվածում:
Ավիաընկերությունն ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Կախեթի, Թբիլիսի և Մցխեթա և ընդգծում է Վրաստանի խոհարար գաստրոնոմիկ և գինիների տուրերի առանձնահատկությունը:
Նյութը՝ bizzone.info-ից