Փոփոխություններ են կատարվել Վրաստանի կառավարության որոշման մեջ «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին»:
Համաձայն փոփոխությունների՝ տնտեսական գործունեության բոլոր տեսակները թույլատրվելու են հունիսի 8-ից, բացառությամբ սպորտային, մշակութային և ժամանցային միջոցառումների մարզական և առողջարանային պրոցեդուրաների կամ միջոցառումների կազմակերպումը/անցկացումը:
Ըստ կառավարության որոշման, հունիսի 8-ից թույլատրելի է դառնում միջքաղաքային ուղևորափոխադրումները՝ M2 և M3 ավտոտրանսպորտային միջոցներով:
2020 թվականի մայիսի 23-ի «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին» Վրաստանի կառավարության որոշումը հրապարակվել է սույն թվականի հունիսի 2-ին՝ matsne.gov.ge կայք-էջում: