Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ բացահայտվել է հարկերից խուսափելու և ապօրինի եկամուտների օրինականացման փաստի առթիվ լայնածավալ քրեական սխեմա՝ շուրջ 100 միլիոն լարիի չափով: Այս մասին այսօր հայտարարել է Քննչական ծառայության հետաքննչական վարչության պետի տեղակալ Միխեիլ Օնիանին:
Օնիանին նշել է, որ հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի ինը հոդվածներով՝ 53 մարդու նկատմամբ, որոնցից 38-ը գտնվում են կալանքի տակ:
Պատասխանատվության ենթարկված անձանց մեծ մասը տարբեր ընկերությունների հիմնադիրներ են, տնօրեններ կամ փաստացի ղեկավարներ: Նրանց սպառնում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում:
Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ մեծ քանակությամբ հարկերից խուսափելու համար կատարված լայնածավալ քրեական սխեման հիմնված է եղել կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման վրա՝ ապօրինի եկամուտները օրինականացնելու համար:
Այս փուլում գործակալությունը բացահայտել է, և կարողացել է նախարգելել մինչև հարյուր միլիոն լարի չափով կեղծ ակտիվներն օգտագործելու հնարավորությունը: Հետևաբար, հաջողվել է խուսափել պետությանն այս մասշտաբի վնաս հասցնելուց:
«Անցած երեք ամիսների ընթացքում ինտենսիվ քննչական գործողությունների արդյունքում` ինը քրեական գործի շրջանակներում, օգտագործելով հարյուրավոր քննչական գործողություններ, այդ թվում` վկաների հարցաքննումներ, առգրավումներ, խուզարկություններ, գաղտնի քննչական գործողություններ, ձեռք բերված հավաստի ապացույցների հիման վրա, հարուցվել է քրեական գործ 53 մարդու առնչությամբ», – հայտարարել է Օնիանին:
Աղբյուրը՝ «Новости-Грузия»