Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 108-ով՝ հասնելով 222 778-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 221-ով և հասել 213 429-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 280 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 087 240-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 445-ի, ևս 1082 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 822 մարդ։