Մայիսի 31-ի տվյալներով Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Այս մասին հայտնում է Ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիան: Նրա խոսքով, ապաքինվել է ևս հինգ պացիենտ:
Այս պահին, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 783 դեպք, իսկ ապաքինվածների թիվը կազմում է 605:
Սրա հետ մեկտեղ, բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Նոր կորոնավիրուսից մահացել է 12 վարակակիր:
Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 031 քաղաքացի, իսկ ստացիոնար բուժում է ստանում 262 մարդ: