Սեպտեմբերի 10-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 57 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1830-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1334 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 390: