Տոնական արարողությունը Սուրբ Գիորգիի տոնի առթիվ անցկացվեց Խոսպիո գյուղի Սուրբ Գիորգիի անվան վրացական եկեղեցում:
Արարողությունը անցկացրեց հայր Ալեքսեյը: Եկեղեցում հավաքվել էին 50-ից ավելի գյուղի և քաղաքի եկեղեցիների հավատացյալներ:
Սուրբ պատարագը սկսվեց առավոտյան 8:00-ին և տևեց մինչև 11:00 -ն, իսկ 13:00-ին սկսվեց երեխաների մկրտության արարողությունը:
Ախալքալաքի եկեղեցին մարդաշատ չէր: Հավատացյալները նախօրոք տեղյակ էին,որ արարողությունը պիտի անցկացվեր Խոսպիոյում,իսկ այն հավատացյալները,ովքեր չէին կարողացել գնալ Խոսպիո իրենց մոմերը վառեցին Ախալքալաքի եկեղեցում:
Սուրբ Գիորգիի տոնը ամենաընդունված կրոնական տոներից մեկն է Վրաստանում: Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի տոնը տարվա մեջ երկու անգամ` նոյեմբերի 23-ին (Սուրբ նահատակ Գիորգիի մահապատիժը) և մայիսի 6-ին (Սուրբ Գիորգիի գլխատումը):
Սուրբ Գիորգի բարեխոսը համարվում է վրաց ժողովրդի հովանավորը և Վրաստանում նա մեծարվում է առանձնահատուկ կերպով:
Մի անգամ, քրիստոնյաների մահապատժի մասին դատական անմարդկային որոշումը լսելով, Սուրբ Գիորգին բոցավառվեց նրանց հանդեպ կարեկցանքով: Բաժանելով իր ունեցվածքը աղքատներին, ազատ արձակելով իր ստրուկներին, Գիորգին ներկայացավ Դիոկղետիանոսին և հայտարարելով ինքն իրեն քրիստոնյա, դատապարտեց նրան դաժանության և անարդարության մեջ:
Դիոկղետիանոսի Քրիստոսին չընդունելու ապարդյուն հորդորներից հետո նա հրամայեց ենթարկել սրբին տարբեր խոշտանգումների:
Գիրորգին համբերատար դիմակայեց ամեն ինչին: Ի վերջո կայսրը հրամայեց նրան գլխատել:
Շուշան Շիրինյան