Դեկտեմբերի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 454 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 334 մարդ, մահացել է 49 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 882 822, այստեղից ապաքինվել է 825 442 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 631:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 623 փորձարկում, այդ թվում 29 925-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 698-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.82% է, վերջին 14 օրվանը՝ 8.06%, վերջին 7 օրվանը՝ 7.74%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 287 645 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9 813 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 266 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 172 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: