Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 117 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 85 952 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 68 929 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 778 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 45 պացիենտ, իսկ առողջացել է 3 638 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 797 քաղաքացի, տանը բուժում է ստանում 5 662 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 351 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: