Վերջին մեկ օրվա մեջ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 9 709 նոր դեպք է հաստատվել: Երկրում վարակակիրների թիվը հասել է 281 752-ի:
Ամենաշատ նոր դեպքեր են հաստատվել Մոսկվայում՝ +3855, Մերձմոսկվայում՝ +907, Պետերբուրգում՝ +451, Նիժնի Նովգորոդ՝ +281, Սվերդլովսկ՝ +160:
Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 94 պացիենտի մահ: Համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 2631 մարդ: Առողջացել է 67 373 պացիենտ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի թեստ է հանձնել 259,7 հազար մարդ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում 6,9 մլն թեստավորում է կատարվել: