Հաճախ մենք հին իրերը դեն ենք նետում, սովորաբար դրանք սովետական շրջանի իրեր են: Ոչ այդքան հեռու անցյալը շատերի համար արժեք չունի, հետևաբար, թարմացնելով կենցաղը ժամանակակից իրերով, հները մնում են ժամանակի փոշու հաստ շերտի տակ: Այնուամենայնիվ, չնայած դրան, մեր առօրյա կյանքում դեռևս կան սովետական դարաշրջանից մնացած շատ բաներ, որոնց մենք այդպես էլ չենք ուզում հրաժեշտ տալ:
Ախալքալաքում ապրում են երեք սերնդի մարդիկ, առաջինը նրանք են, ովքեր ապրել են, աշխատել և իրենց ապագան կապել ԽՍՀՄ-ի հետ: Հաճախ «խորհրդային ժողովուրդը» այդ ժամանակների հուշերով են լցվում: Մեկ այլ սերունդ էլ նրանք են, ովքեր Սովետական Միության վերջում ապրեցին և մեծացան երկպառակության, վերակառուցման ժամանակներում: Նրանք ունեն մշուշոտ հիշողություններ այդ սոցիալիզմի դարաշրջանի մասին: Երրորդ սերունդը երիտասարդներն են, որոնց համար Խորհրդային Միությունը դա պատմություն է: Նրանց իրար են կապում իրերը: Ոմանց համար այս իրերը թանկ են, քանի որ դրանք ասոցացվում են հարազատների հետ, ովքեր այլևս չկան:
Նոր տանտիրուհին նկուղային հարկում գտել է «մալիրովանի», գավաթներ և «մալոչնիցա» (կաթնաման): «Փառք հոկտեմբերին» տեքստի հետ միասին սպիտակ ֆոնի վրա աչքի էր զարնում մուրճն ու մանգաղը: Այս իրերը մնացել են հին տանտերերից, որոնք վաղուց ապրում են Ռուսաստանում: Վրաստանում սովետական խորհրդանիշներն օրենքով արգելված են:
Այնուամենայնիվ, դեռևս սովետական էմալապատ սպասքը մեծ գործածում ունի ախալքալաքցիների շրջանում: Շատերը հատուկ փնտրում են այդպիսիք, որպեսզի օգտագործեն՝ պնդելով, որ սովետական սպասքն ավելի որակյալ և դիմացկուն է, քան ժամանակակիցները:
Շատերի մոտ դեռևս պահպանվել է բարձրորակ, փայտյա, ծանր սովետական կահույքը: Սովորաբար նման կահույքի դարակներին փայլփլում է գերմանական «Մադոննա սերվիսը»: Այն ժամանակ նման սպասք հայթհայթելը շատ դժվար էր՝ սղության պատճառով, դա նաև սովորական սպասքից շատ ավելի թանկ էր, որովհետև սերվիսն արտասահմանյան էր: Չեխական բարակոտ և գեղեցիկ ճենապակու կամ բյուրեղապակու պես, «Մադոննան» մեծ հեղինակություն էր վայելում բնակչության շրջանում: Ճաշի, թեյի, սուրճի սպասքը գնում էին մաս-մաս և հպարտորեն ի ցույց հանում այն՝ դնելով սպասքապահարանում (սերվանտ):
Արծաթե շաքարի տարաները զարդարված էին տարբեր ձևերի զտած կտոր շաքարի համար ունելիքով: Ժամանակին անհնար էր պատկերացնել թեյն առանց զտված կտոր շաքարի: Այն ժամանակ դա կարելի էր գտնել խանութներում, տոպրակների մեջ: Թեյում էին ռուսական ներդաշնակությամբ, կծովի:
Իսկ թեյի տերևների և թուրմի համար կար հատուկ գդալ՝ թեյը թրմելու համար:
Գդալները տարբեր էին՝ սրճեփի համար, երկատամ, մելքիորե կամ արծաթե…
Բոլոր նրանք, ովքեր երբևէ գնացքով ճանապարհորդել են, երևի կհիշեն թրաշավոր բաժակները և բաժակակալները, որոնցով դիրիժոր վագոնի ուղեկցորդուհիներն ուղևորներին թեյ էին առաջարկում: Ախալքալաքում այդպիսի բաժակները գտնում էին «Վոյենտորգում»:
Տներում թեյի սպասքը կամ ճենապակուց էր, կամ էլ կավից: Թեյը մատուցվում էր սկուտեղների վրա, որոնց տեսականին շատ էր՝ գունավորից մինչև փայտե և պլաստմասե:
Սովետական շրջանում սուրճը հազվագյուտ ըմպելիք էր: Երբ հյուրեր էին գալիս, տնային տնտեսուհիները կավե տարաներից զգուշորեն հանում էին հյուրերի համար պահված սուրճի հատիկները և, զրույցի ընթացքում դրանք աղում էին ձեռքով՝ սրճաղացի միջոցով: Դրանից հետո ամբողջ տունը լցվում էր սուրճի անուշահոտ բույրով: Սեղանի վրա, սև ըմպելիքի հետ միասին հայտնվում էին քաղցրավենիք, տարբեր մուրաբաներ և խմորեղեն:
Այս սրճաղացն ավելի ուշ խորհրդային ժամանակաշրջանին է պատկանում, այն արդեն ամրացվում էր սեղանին և ավելի մեծ քանակով էր աղվում` երաշխավորելով սրճապահուստը:
Սովետական տնային տնտեսուհիները ալյուրը, սուրճը, շաքարավազը պահում էին կավե սպասքի մեջմ և տակառներում, որպեսզի այնտեղ խոնավություն չներթափանցեր: Շատերն այսօր էլ պահում են նման տարաներում:
Հազվադեպ էր հնարավոր օղու և լիկյորի բաժակներ գնել: Նմանատիպ սպասքը գնում էին «Վոյենտորգում»՝ վաճառասեղանի տակից:
Հյութամզիչի գլխադիրն ամրացվում էր մսաղացին, սակայն, շատերը չէին օգտագործում գլխադիրներ, հաճախ դրանք պարզապես կային ուղղակի ձևի համար:
Նմանատիպ բաներ կարելի էր ձեռք բերել փայտե և երկաթե կրպակներում: Հաճախ դրանք ծառայում էին որպես խանութներ, որտեղ կարելի էր գնել գրքեր, թերթեր և ամսագրեր: Այժմ տեղի իշխանությունները փողոցում հեռացնում են նման տաղավար կրպակները, որպեսզի քաղաքում կոկիկություն լինի:
Ախալքալաքի փողոցներում դեռևս կարելի է տեսնել խորհրդային մեքենաներ: Մեքենասերները պահում են հազվադեպ մեքենաներ, ոմանք դրանք նորացնում են, իսկ մյուսները դրանք օգտագործում են անանցանելի ճանապարհներով երթևեկելու համար:
Հաճախ այդ մեքենաներով երթևեկում էին Խորհրդային Միության ճանապարհներով՝ հասնելով ծովային առողջարաններ կամ հանքային ջրերով հանգստավայրեր, որտեղից որպես հուշանվերներ էին բերում՝ ներկված ծաղկամաններ, ինչպես մեր օրերում՝ սառնարանների համար մագնիսներ:
Քրիստինե Մարաբյան