Ախալքալաքի նկարչական դպրոցը գործում է 26 տարի, դպրոցի շենքը վերջին անգամ վերանորոգվել է 2008 թվականին։

nkarchakan 2

10 տարի վերանորոգում չտեսած դպրոցը, այսօր շատ խնդիրներ ունի՝ պատուհանները հին են, անձրևների ժամանակ որոշ սենյակներում անձրևաջուրը կաթում է, կոյուղին հին է։ Դպրոցում բարեկարգելու շատ բան կա։

nkarchakan 4

6 տարեկան Մարին սիրում է նկարել ամեն ինչ, կարևորը գույներն են։ Այս տարի առաջին անգամ է դպրոց գնում, արդեն որոշել է սիրած առարկան նկարչությունն է, դպրոցում ինչ տեսնում է նկարում է, որպեսզի նկարների թղթապանակը ավելի հարստացնի և բոլորին կարողանա ցույց տալ իր աշխատանքները։

nkarchakan 1

Գրեթե 3 տասնամյակների ընթացքում քաղաքի նկարչական դպրոցը բավականին տաղանդավոր սերունդ է կրթել։ Հիմնադիր-տնօրենը բազմաթիվ աշակերտների անուններ է թվարկում, ովքեր առաջին քայլերն սկսել են այս դպրոցից, այնուհետև մասնագիտացել արվեստի ոլորտում։

nkarchakan 7

Ախալքալաքում Նկարչական դպրոց հիմնելու գաղափարը Կարլեն Կարապետյանինն է եղել։ 28 տարի առաջ Ախալքալաքի մշակույթի տանը նեղլիկ մի սենյակ հատկացվեց նրան, որը դպրոց ստեղծելու հիմնաքար եղավ։ Կարճ ժամանակ անց, նկարչական դպրոցին է տրամադրվում ներկայիս շենքը, որն ինչպես հիշում է հիմնադիրը, անմիխիթար վիճակում էր, սակայն շենքային վատ պայմանները չեն խանգարել դասեր անցկացնելուն։

Կարլեն Կարապետյանը 2002 թվականին ԱՄՆ-ում ցուցահանդեսի է մասնակցում, տեսնելով վերջինիս նկարները Հայ Օգնության Միությունից հետաքրքրվում են։ Տեղեկանալով, որ Կարապետյանը Նկարչական դպրոց է հիմնել Ջավախքում, որոշում են օգնություն ցուցաբերել և վերանորոգել շենքը։ Որոշումը համաձայնեցվում է Վրաստանի իշխանությունների հետ և 2002 թվականին նկարչական դպրոցը վերանորոգվում է բարերարի միջոցներով։

Իսկ վերջին անգամ բարեկարգման աշխատանքներ այս դպրոցում տեղական իշախանության ջանքերով է իրականացվել՝ 2008 թվականին։

nkarchakan3

«Շատ տաղանդավոր երեխաներ ենք ունեցել, ովքեր շարունակել են արվեստի ոլորտը։ Մեր աշակերտներից շատերն ընդունվել են Գեղարվեստի ակադեմիա, նկարչության ինստիտուտ։ Թե՛ նկարչության, թե՛ քանդակի, թե՛ դիզայնի բաժիններում նշանավոր մասնագետներ ունենք, բայց հիմնականում գնում և մնում են։ Վերադարձողները շատ քիչ են»,- նշում է դպրոցի տնօրենը։

nkarchakan 10

Նրա խոսքով, այսօր մեր քաղաքում նկարչությամբ հետաքրքրվողներին մատների վրա կարելի է հաշվել, ցուցահանդեսների ժամանակ միայն երեխաներն ու ծնողներն են լինում։ Այս պատճառով էլ նախընտրելի է ցուցահանդես կազմակերպել ավելի մեծ քաղաքներում, որտեղ հասարակությունը կգնահատի իրենց աշխատանքը։

nkarchakan 8

Դպրոցի ապագայի մասին խոսելիս Կարլեն Կարապետյանը կիսում է տարածված կարծիքը, որ լավագույն ուսուցիչը իրենից լավ աշակերտ թողնողն է, և ափսոսանքով նշում, որ իր լավագույն աշակերտներն այստեղ չեն։

Սոնա Տոնականյան