Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության վեց նոր դեպք, առողջացել է 26 պացիենտ: Տեղեկությունը րոպեներ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության stopcov.ge հատուկ կայքում:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 677, այդ թվում` 419 ապաքինված, 12-ը մահվան ելքով:
Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի:
Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 873 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 393 պացիենտ:
Մայիսի 15-ի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ 36 200 թեստավորում է կատարվել:
Վրաստանում բոլոր այն մարդիկ, ում մոտ հաստատվում է COVID-19-ը հոսպիտալացվում են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պացինետների 83%-ի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 13%-ի մոտ՝ ծանր, իսկ 4%-ի դեպքում խոսքը գնում է ծայրահեղ ծանր ընթացքի մասին: