Մայիսի 16-ին Վրաստանի մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +31, +32 աստիճան: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մայիսի 17-18-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և կարկուտ, արևմտյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ՝ վայրկյանում 17-22 մետր արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +23, +26 աստիճան: