Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի խոսքով, խորհրդարանը դեռևս սահմանափակված է աշխատում և ամեն ինչ արվում է, որպեսզի ժամանակին վերականգնվի օրենսդիր մարմնի սովորական աշխատանքային ռեժիմը:

Թալակվաձեի խոսքով, դա հնարավոր կդառնա երկրում արտակարգ դրության սահմանափակումների վերացումից հետո:

Խորհրդարանի նախագահի խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի արտակարգ դրության երկարացման անհրաժեշտություն չլինի, բայց դա կախված է համաճարակից և առողջապահական ծառայությունների խորհրդատվություններից:

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, Թալակվաձեն հայտարարել է, որ դրանց վերացումը պետք է իրականացվի այնպես, որ չսրվի համաճարակաբանական իրավիճակը:

«Ես շփվում եմ իմ կոլեգաների հետ ամբողջ աշխարհում, նույնպես հետևում եմ, ինչպես է աշխատում մյուս երկրների խորհրդարանները: Դեռ ամենուր խորհրդարանների աշխատանքը սահմանափակված է, և, բնականաբար, մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ժամանակին վերականգնենք մեր գործնեության սովորական ռեժիմը, որը հնարավոր կդառնա արտակարգ դրության վերացումից հետո: Արտակարգ դրության վերացումը պետք է ռացիոնալ կերպով իրականացվի»,- ասել է Թալակվաձեն: